Ուսուցիչը` Ցուլ

Տատյանա Ժիդկովա

Պետք չէ նրա հետ «Տորեադոր և ցուլ» խաղալ: Նա բետոնե պարիսպի կայունությամբ ի վիճակի է տանել աղմուկը և ուշադրություն չդարձնել դասարանում թռչող ռետինների վրա: Բայց եթե նրա համբերությունը հատի, կպոզահարի՝ աշակերտից թաց տեղ չթողնելով: Ցուլը շատ համառ է: Ոչինչ չի ստիպի նրան հրաժարվել դասի պլանից, բացի փլուզումից, հրդեհից ու ջրհեղեղից: Քանի որ այդպիսի «հաջողությունները» պատահում են հազվադեպ, լավ է՝ համենայնդեպս, միշտ պատրաստ լինել դասին:
Ցուլը նյարդայնանում է անկայունությունից: Այդ պատճառով, եթե երեխան սիրում է անընդհատ տեղափոխվել, լավ է՝ այդ փորձը թողնի ուրիշ ուսուցիչների դասերին: Ցուլ ուսուցիչը մանրամասներ սիրող մարդ է: Համապատասխանաբար՝ շարադրությունը պետք է գրել երկար, իսկ գրատախտակի մոտ դասը պատասխանել հանգամանալից։ Ցուլը բավականին շատ տնային աշխատանք է հանձնարարում: Փոխարենը՝ դեմ չէ հաճախ երաժշտությամբ, պարերով և հյուրասիրությամբ երեկո կազմակերպելուն, որովհետև պաշտում է խնջույքները:

Շփումը երեխաների հետ

Առաջին հայացքից այդ ուսուցչի դասարանում բավականին հարմար է Ցուլերին, Կույսերին և Այծեղջյուրներին: Նրանք բավականին սիրում են մանրամասներ և համբերատար կարող են աշխատել այդ դասաժամերին: Սակայն փոքրիկ Ցուլը ոչ պակաս համառ է, քան մեծը, եթե նրանց շահերը բախվեն, հակամարտությունը կարող է լինել շատ երկար և բարդ: Այդ պատճառով ծնողները պետք է աշխատեն նախապես կանխել այդ իրավիճակը:
Ինչ վերաբերում է Կույսերին, նրանց կարող է գրգռել ուսուցչի դանդաղաշարժ լինելը, իսկ ուսուցիչներին` իրենց ընդգծված ուշադրությունը մանրամասների նկատմամբ, ինչը երբեմն խանգարում է պատկերը ամբողջությամբ տեսնելուն և ճիշտ հետևություն անելուն: Այծեղջյուրներն էլ աչքի են ընկնում համառությամբ, միայն թե, եթե ուսուցիչը նրանց համար հեղինակություն է, երբեք չեն գնա հակամարտության, նույնիսկ եթե համոզված լինեն, որ ճիշտ են: Դա կարող է անդրադառնալ երեխայի հուզական վիճակի վրա, նա կարող է դառնալ ներամփոփ և ճնշված, հատկապես այն ժամանակ, երբ ծնողները հարցնում են դպրոցի մասին: Փոքրիկ Այծեղջույրին Էլի կարող են օգնել ծնողները՝ պարզելով պատճառը և անգամ խոսելով ուսուցչի հետ:
Տիպիկ Խեցգետնի, Կարիճի և Ձկների նշանների երեխաները կարող են շատ լավ հարմարվել Ցուլ ուսուցչի դասարանում: Խեցգետինների չափազանց հուզականությունը, մանավանդ գրատախտակի մոտ դաս պատասխանելիս, կարող է մի քիչ նյարդայնացնել ուսուցչին, բայց իր հանգստությամբ և ուղղորդող հարցերով նա կարող է նաև օգնել այդպիսի երեխային՝ հաղթահարելու հուզմունքը: Ուսուցչի հարաբերությունը երեխա-Կարիճի հետ կարող է զարգանալ 2 սցենարով` կամ այդ երեխան կարող է դառնալ ուսուցչի հեղինակության ընդգծված պաշտպանը, նույնիսկ եթե պետք լինի հակառակվել ամբողջ դասարանին, կամ դասերը այդ դասարանում ուսուցչի համար կվերածվեն լուրջ փորձության: Այդ պատճառով ծնողների կողմից ճիշտ կլինի գոնե մի քիչ ճանաչել ուսուցչին և երեխային ցույց տալ նրա դրական կողմերը: Ձկան տիպիկ ներկայացուցիչները իրենց փոփոխականության պատճառով դժվարությամբ կհամապատասխանեն ուսուցիչ-Ցուլի պահանջներին: Դրանով հանդերձ նրանք կարող են ընդհանուր հետաքրքրություն ունենալ ստեղծագործական ոլորտում:
Երկվորյակների, Կշեռքների և Ջրհոսների համար բարդ չի լինի ուսուցչի պահանջին համապատասխան ծավալուն պատասխաններ տալ: Սակայն ուսուցիչ Ցուլը կարող է անընդհատ կշտամբել Երկվորյակների նշանի տակ ծնված երեխային՝ շարժուն լինելու համար, և իջեցնել գնահատականը՝ թեմայից դուրս խոսելու վարքի համար: Նույն խնդիրը, քննարկումների նկատմամբ հակում ունենալու համար, կարող է առաջանալ Ջրհոս երեխայի մոտ: Բացի դրանից՝ ամենայն արտասովորի և նորարարության նկատմամբ հակում ունեցող այդ երեխային ուսուցիչը կարող է չափազանց աշխարհիկ և ձանձրալի թվալ: Թեպետ՝ հենց այդպիսի ուսուցիչը (մանավանդ տարրական դասարաններում) կարող է լավ գործնական հիմք դնել, որը պակասում է Ջրհոսին: «՚Օդային» նշաններից ամենահարմարը Ցուլ ուսուցչի դասարանում, թերևս, Կշեռքի համար է։ Նա պակաս շարժուն է ու շատախոս, քան երկվորյակներն ու Ջրհոսները: Նրան էլ, ինչպես ուսուցչին, գրավում են գեղեցկությունն ու ներդաշնակությունն ամեն ինչում:
Իսկ դասի ժամանակ թռչող ռետինները, որոնց Ցուլ ուսուցիչը դեռ որոշ ժամանակ դիմանում է, Խոյի կամ Աղեղնավորի արարքն են: Դժվար թե նրանց հաջողվի ուսուցչի հետ ընդհանուր հետաքրքրություններ գտնել ֆիզիկական ակտիվության բնագավառում, քանի որ Ցուլերը, որպես կանոն, դժվար են տեղից բարձրանում և չեն ձգտում աշակերտների հետ արշավի վազել կամ համատեղ սպորտային պարապմունք կազմակերպել: Փոխարենը, ուսուցչի համբերությունը հերիքելու դեպքում, հենց նա կարող է սովորեցնել այդ երխաներին գլուխ հանել բարդ առաջադրանքներից, եթե նույնիսկ ժամանակ և համբերություն պահանջվի: Իսկ աշակերտ Առյուծին դա հարկավոր չէ, նրա՝ առաջինը լինելու ձգտումը առանց այդ էլ սովորելու խթան կլինի: Միայն թե այդ երեխան երբեմն ցանկանում է ցուցադրել իր գերազանցությունը նաև ուսուցչի նկատմամբ, ինչն անխուսափելիորեն բերում է ոչ միշտ ակնհայտ բախման: Դրա համար ավելի լավ է Առյուծ երեխայի ստեղծագործական էներգիան ուղղել դեպի արտադասարանային միջոցառումները, տոները, ուր նա կարող է փայլել իր ամբողջ հմայքով: Մանավանդ որ ուսուցիչ Ցուլն էլ շատ է սիրում այդպիսի բաներ:

0 коммент.:

Отправить комментарий

Դիտել են: