Մի հրաշալի օր

Այո, ես հենց այդպիսի օր անցկացրի Արագածը բարձրանալիս: Սպասելիքներս էին` շոգ, ծարավ, հոգնություն, ցուրտ, քամի, անձրև, սարսափելի ճանապարհ, փնթփնթոց, դժվարություններ ու լիքը սենց անհարմարություննր, իսկ իրականում...

Մեր VIP վրանը

Սկաուտական ճամբար, ուր  հայտնվել են երկու շրջանավարտ: Արդեն կարգին հարմարվել ենք վրաններում մնալուն, երևի վրաններից հետո անսովոր լինի մահճակալների վրա քնելը: Քանի որ գիշերը շատ ցուրտ է, մենք մեր գլխի ճարը արդեն տեսել ենք՝ երեք ներքնակով ենք քնում, որ ոտքերը գետնին չլինեն ու հինգ ծածկոցով:
Ամենածիծաղելին գիշերը վրանում

Տպավորություններ ճանապարհորդությունից



«Վերջին զանգ» կոչված ողբերգությանը հետևեց անկրկնելի ճամփորդությունը, բայց ոչ ուսումանական, այլ

Խմբի ղեկավարների անուններն  իմանալուց հետո պարզ է դառնում ճամփորդության իրական նպատակը. ծիծաղել, ծիծաղել մինչև վերջ, ուրախանալ խելքից դուրս, անհաշիվ նկարվել, չհոգնել, և եթե՝ ճիշտը, մենք մեզ արդարացրիք:

Մենք շրջանավարտ ենք


Իսկ ով է իմացել որ ապրիլի 27-ը յուրօրինակ օր է...
Այդ օրը 12-րդ դասարանցիները իրենց սիրելի պարը` «Պարմանի»-ին ներկայացրին ոչ թե Մարմարյա սրահում, այլ...

Ավտոբուսում


Ամիսներ շարունակ բարեխիղճ աշխատանքով ձեռք բերած վրացերեն լեզվի գիտելիքները  ծախսելու նպատակով, ընկեր Ռինան իր (հ)անճար շրջանավարտ-աշակերտ-երեխաներին վերջին զանգյան իսկական նվեր արաց. որոշեց մեզ էլ տանի Թբիլիսի ու ամոթով չմանալու համար մի պիտանի գործ անեմ, մի բան պատմեմ Թբիլիսյան ճանապարհորդությունից:

Ներողության փոխարեն


Թբիլիսի գնալու համար արդեն բավականին ժամանակ է, ինչ պատրաստվում ենք  ու անհամբերությումբ սպասում:  Երբ հերթը հասավ անձնագրերին, ընկեր Էմանուելին այնպես ջղայնացրի, որ տված հարցի պատասխանին չսպասելով, ձեռքերը տարավ գլխին, և երկու ցուցամատով մերսելով քունքային հատվածը, ասաց. «Դու հոգեպես կայուն մարդ ես»:
Իսկ այսօր, իբր թե գնացել էինք հանրօգուտ աշխատանքի, ոչ մի գործ էլ չարած փախանք, էն էլ  ընկեր Էմանուելը  ճանապարհին բռնացրեց և իր շնորհակալական խոսքը ուղղեց  մեզ դասասենյակի պատուհանները պլպլացնելու համար:
«Ընկեր Էմանուել, ներեք մեզ, խոստանում ենք ավարտելուց հետո կգանք ու կմաքրենք, ազնիվ խոսք» :

Դիտել են: