Մի հրաշալի օր

Այո, ես հենց այդպիսի օր անցկացրի Արագածը բարձրանալիս: Սպասելիքներս էին` շոգ, ծարավ, հոգնություն, ցուրտ, քամի, անձրև, սարսափելի ճանապարհ, փնթփնթոց, դժվարություններ ու լիքը սենց անհարմարություննր, իսկ իրականում...

Նախաճաշ արևի ներքո, հետո ուրախ, ծիծաղով լի երկար ճանապարհ, հանգստի 5 րոպեանոց դադարներ, հրաշալի եղանակ, ամենակարևորը՝ առանց անձրևի: Ճանապարհին շատ  արշավախմբերի էինք հանդիպում, որոնց հետ ջերմ ողջույններ էինք փոխանակում, ունեինք նաև հոբելյար:
Արդեն վերևում բոլորիս անակնկալ էր սպասվում՝ տեսարան, որից հնարավոր չէ բերանդ չբացվի և հիացմունքի բացականչություններ չլսվեն: Չեմ ասի՝ կոնկրետ ինչ հրաշք էր. ով չի տեսել, թող անպայման Արագածը բարձրանա, ու թող ինքն էլ զարմանա:
Լեռից իջանք նույն կամ կրկնապատկված ուրախ տրամադրությամբ: Քարերի վրայով թռչելով՝ իջնում էինք, ո՛չ հոգնել էինք, ո՛չ ծարավ էինք մնացել, ո՛չ շոգում էինք, ո՛չ էլ մրսում:
Մեր օրվանից գոհ հասանք տուն:



0 коммент.:

Отправить комментарий

Դիտել են: