Այո, ես հենց այդպիսի
օր անցկացրի Արագածը բարձրանալիս: Սպասելիքներս էին` շոգ, ծարավ, հոգնություն, ցուրտ,
քամի, անձրև, սարսափելի
ճանապարհ, փնթփնթոց, դժվարություններ ու լիքը սենց անհարմարություննր, իսկ իրականում...
Նախաճաշ արևի ներքո,
հետո ուրախ, ծիծաղով լի երկար ճանապարհ, հանգստի 5 րոպեանոց դադարներ, հրաշալի եղանակ, ամենակարևորը՝ առանց անձրևի: Ճանապարհին շատ արշավախմբերի էինք հանդիպում, որոնց հետ ջերմ ողջույններ էինք փոխանակում, ունեինք նաև հոբելյար:
Արդեն վերևում բոլորիս
անակնկալ էր սպասվում՝
տեսարան, որից հնարավոր չէ բերանդ
չբացվի և հիացմունքի բացականչություններ չլսվեն: Չեմ ասի՝ կոնկրետ
ինչ հրաշք էր. ով չի տեսել, թող անպայման Արագածը բարձրանա, ու թող ինքն էլ զարմանա:
Լեռից իջանք նույն
կամ կրկնապատկված ուրախ տրամադրությամբ: Քարերի վրայով թռչելով՝ իջնում էինք, ո՛չ հոգնել էինք, ո՛չ ծարավ էինք մնացել, ո՛չ շոգում էինք, ո՛չ էլ մրսում:
Մեր
օրվանից գոհ հասանք տուն:
0 коммент.:
Отправить комментарий