Մենք շրջանավարտ ենք


Իսկ ով է իմացել որ ապրիլի 27-ը յուրօրինակ օր է...
Այդ օրը 12-րդ դասարանցիները իրենց սիրելի պարը` «Պարմանի»-ին ներկայացրին ոչ թե Մարմարյա սրահում, այլ...
Անհամբեր սպասում էինք, թե երբ է գալու համերգի օրը, որը տեղի էր ունենալու Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայում, որտեղից էլ բերեցին պատվոգիր «Ոսկե սրինգ» փառատոնին մասնակցելու համար:
Այնքան զվարճալի էր. 10 աղջիկ նույն դեմքով ու նույն սանրվածքով, լիքը ծիծաղեցինք ինքներս մեզ վրա, նկարվեցինք խելքից դուրս, կատակներ արեցինք:
Համերգասրահ հասանք շատ բարձր տրամադրությամբ: Ընկեր Արշակն ասաց, որ գնանք փոխվենք, մեր գեղեցիկ զգեստները հագնենք, բայց...
Հանդերձարանը շատ մեծ էր, և այնտեղ փոխվում էին թե՛ աղջիկները, և թե՛ տղաները:
Օ, Աստված իմ, ոնց թե, այդպիսի բան ոնց կարող է պատահել:
Ընկեր Արշակը սկսեց մեզ վրա ծիծաղել ու սովորեցնել, թե այդպիսի դեպքերում ինչ են անում աղջիկները սովորաբար... Քանի որ մեր փեշերը երկար էին, մենք դրանք մտցնելու էինք  մեր գլուխները, դե մնացածն էլ դուք պատկերացրեք :ԴԴԴ
Հանդերձարան մտանք փնթփնթալով, այնտեղ միայն աղջիկներ էին,  մեկ էլ ընկեր Մարիամը.
-Ձեր բախտը ստեղ էլ չբերեց, ստեղ էլ տղա չկա:
Այնքան գեղեցիկ էինք... Ոտքից գլուխ փոխված, մի քիչ էլ անճանաչելի:
Ընկեր Արշակը մեզ տվեց վերջին խորհուրդները, ու մենք սրտատրոփ սպասում էինք մեր հերթին. 10-րդն էինք:
Բեմի վրա շատ անսովոր էր, էնտեղ տիար Բլեյանը չկար, որ պարի ժամանակ կանգներ մեր կողքին, ժպտար, աչքով հասկացներ, որ շատ լավն ենք:
Բայց բոլոր հուզմունքները կորան, երբ նկատեցինք անկյունում կանգնած ընկեր Արշակին, ով ձեռքով հավանության նշաններ էր ցույց տալիս:
Դե վերջում չասեմ, թե ինչ գովեստների արժանացրին, ու դրանից ևս մեկ անգամ հաստատվեց, որ մենք ամենագեղեցիկն ենք, մենք անկրկնելի ենք,  ու մենք… շրջանավարտ ենք...



0 коммент.:

Отправить комментарий

Դիտել են: