Խմբի
ղեկավարների
անուններն իմանալուց հետո պարզ է դառնում ճամփորդության իրական նպատակը. ծիծաղել, ծիծաղել մինչև վերջ, ուրախանալ խելքից դուրս, անհաշիվ նկարվել,
չհոգնել, և
եթե՝ ճիշտը, մենք մեզ արդարացրիք:
Որպես կանոն շրջանավարտները ավարտելուց հետո կամ առաջ գնում են մի եկեղեցի,
իսկ մենք գնացինք 5-ը, ժամանակ
լիներ՝ մեկն էլ կգնայինք))) օրհնություն էր, որ ստանում էինք, շնորհավորանքներ
էր, որ լսում էինք:
Ճանապարհին պարզեցինք,
որ Դիլիջանը երիցուկի հայրենիքն է: Ինչպիսի նկարներ ունենք երիցուկների հետ, մենակ տեսնեք:
Իսկ
կեսգիշերին, երբ արդեն ավարտվել էր աշխարհի բոլոր շրջանավարտների վերջին զանգյան քեֆն ու ուրախությունը, սկսվեց մերը: Մենք մեզ հետ վերցրել էինք մեր բոլոր պարերի երաժշտությունները, մեզ հետ էր ընկեր Արշակ, որ բոլորիս հետ պարում էր, և էլի ու էլի սովորեցնում նորերը:
Այդ
երեք օրը, որ անցկացրինք Դիլիջանում, չգտնվեց մի այնպիսի վայր, որտեղ մեզ չսիրեն: Հասցրել ենք նաև գրքեր բաժանել տեղի բնակիչներին՝ որպես նվեր մեր դպրոցից: Միասին անցկացրած այդ օրեը այնքան հագեցած էին, այնքան գեղեցիկ, այնքան հաճելի, այնքան ուրախ ու այնքան անմոռանալի, որ բոլորիս ցանկությունը մեկն էր. նորից կրկնել:
Շնորհակալություն ընկեր Հասմիկին, որ կազմակերպեց, ընկեր Արշակին ու ընկեր Էմանուելին, որ մեզ մենակ չթողեցին:
Շնորհակալություն ընկեր Հասմիկին, որ կազմակերպեց, ընկեր Արշակին ու ընկեր Էմանուելին, որ մեզ մենակ չթողեցին:
0 коммент.:
Отправить комментарий