Մեր VIP վրանը

Սկաուտական ճամբար, ուր  հայտնվել են երկու շրջանավարտ: Արդեն կարգին հարմարվել ենք վրաններում մնալուն, երևի վրաններից հետո անսովոր լինի մահճակալների վրա քնելը: Քանի որ գիշերը շատ ցուրտ է, մենք մեր գլխի ճարը արդեն տեսել ենք՝ երեք ներքնակով ենք քնում, որ ոտքերը գետնին չլինեն ու հինգ ծածկոցով:
Ամենածիծաղելին գիշերը վրանում տեղի ունեցող խռռոցների սիմֆոնյան է:DDDD
Գիշերվա ցրտից հետո արևը այնպես է վառում, որ երեխաների մտքով անցել էր (լավ է, չէ՞, մենք մեզ էլ երեխա չենք համարում) ջրոցի խաղալ, բայց դա միայն ցանկություն էր, որ մոռացան ձմերուկ ուտելուց հետո: 
Վրանը, որտեղ մենք քնում ենք պատշգամբ ունի, հա հենց պատշգամբ: Երբ ազատ եք լինում, այնտեղ շատ լավ է նստել ու զրուցել, կամ էլ խաղեր խաղալ՝ թղթախաղ, շախմատ:
Մեր ճամբարային առօրյան սկսվում է մարմնամարզությունից ու արշավներից (արդեն փորձություններով լի երկու արշավ ենք ունեցել, մեկը Խնձորուտ թե  Տանձուտ գետն էր, որտեղ գետից գետ էինք թռչում, մյուսն էլ Թեժ լեռը, իջնելը, պարտադիր գլորվելով) և ավարտվում խարույկով:
Բացի խաղերից ու արշավներից նաև գիտական ֆիլմ ենք դիտել:
Այստեղ ամեն ինչ հիանալի է, չնայած չենք կարողանում առավոտյան մարմնամարզությունից թռնել: Առայժմ այսքանը:
Հ.գ. Դուք գիտեի՞ք՝ Տանձուտ գետը:

0 коммент.:

Отправить комментарий

Դիտել են: